Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի միջնորդությունը չբավարարվեց

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի միջնորդությունը չբավարարվեց
Իրավունք
17:51, 22 февраль 2024
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու միջնորդությունը հերթական անգամ մերժվեց։ Միջնորդությունը ներկայացրել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը։

Հիշեցնենք, որ Ենոքյանը չի ընդունել իր մեղքը, պնդում է՝ սպանությունն ինքը չի կատարել։ Ենոքյանը դատապարտվել է համակուրսեցուն՝ ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար։