Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Մկրտչյանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր՝ վիրահատվելու

Արթուր Մկրտչյանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր՝ վիրահատվելու
Իրավունք
18:12, 23 февраль 2024
Դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը, որով պաշտպանական կողմը միջնորդել էր թույլատրել ՊԵԿ նախկին նախագահին մեկնել արտերկիր՝ վիրահատության նպատակով։ Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին Գագիկ Խաչատրյանը կրկին չէր ներկայացել։ Դատավորը, սակայն, որոշեց քննել պաշտպանի միջնորդությունը և ի վերջո մերժեց այն։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Իր մեղավորությունը Խաչատրյանը չի ընդունում։

Խաչատրյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի ներկայանում դատական նիստերին՝ առողջական վիճակով պայմանավորված։
 
Վովա Հակոբյան