Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմավիր» ՔԿՀ աշխատակցի կոշիկներում հայտնաբերվել են ծխախոտի տուփեր, դրանցում՝ թմրանյութ

«Արմավիր» ՔԿՀ աշխատակցի կոշիկներում հայտնաբերվել են ծխախոտի տուփեր, դրանցում՝ թմրանյութ
Իրավունք
18:50, 26 февраль 2024
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող Գ․Գ․-ին։

Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների միջից հայտնաբերվել են 3 ծխախոտի տուփ, իսկ պայուսակից՝ բջջային հեռախոս։ 

Հայտնաբերված ծխախոտի տուփերի զննությամբ պարզվել է, որ դրանց մեջ առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 63,2 գրամ քաշով դեղնականաչավուն և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 9,97 գրամ քաշով շագանակագույն զանգվածներ։

Գ․Գ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 
Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների և ազատազրկված անձանց միջև անօրինական կապերի հայտնաբերմանն ու կանխմանը։