Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր դառնալով կալանքից ազատված Լևոն Քոչարյանը կվերադառնա՞ բանտ․ սկսվել է նրա և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը

Պատգամավոր դառնալով կալանքից ազատված Լևոն Քոչարյանը կվերադառնա՞ բանտ․ սկսվել է նրա և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը
Իրավունք
13:26, 27 февраль 2024
Մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանի եւ Ուժային Եռամարտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Լեւոն Քոչարյանի պաշտպանը Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի 1»-ի գործով  առաջադրված մեղադրանքից նրան պաշտպանած Արամ Վարդեւանյանն է, որը նույնպես եղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինչպես նաև Ալեքսանդր Կոչուբաեւը։ Սույն գործով դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանն է։

Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է աաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն բանի համար, որ նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: