Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի

Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի
Իրավունք
17:38, 04 март 2024
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ «4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո Վերմիշյանն ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդությունը»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։