Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Իրավունք
19:33, 01 сентябрь 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացվել է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ խարդախության, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար: