Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն կարճեց դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը․ Տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացրել, որով միջնորդում էր իր նկատմամբ հարուցած վարույթը կարճել՝ նշելով, որ որևէ ձևով համաձայն չի ներկայացված միջնորդության հիմքերի ու հիմնավորումների հետ և իր դեմ հարուցված վարույթն անօրինական է համարում։ 

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ընթերցեց խորհրդի որոշումը: 

«Խորհուրդը որոշեց Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի՝ Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել։ Որոշումն ընդունվել է միաձայն»,- նշված է  որոշման մեջ։