Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՓՊ-ն և այլ պատասխանատուներ քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը

ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՓՊ-ն և այլ պատասխանատուներ քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը
Իրավունք
11:39, 01 март 2021
Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում է կազմակերպել: Քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, տեղեկացնում են ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, քննչական մարմինների, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության, Դատախազության ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ: Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկել է օրենսգիրքը: Մինչ երկրորդ ընթերցումը, օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: