Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` ռեստորանում կնոջը ծեծելով սպանելու համար

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` ռեստորանում կնոջը ծեծելով սպանելու համար
Իրավունք
17:11, 12 апрель 2024
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդուկ Բիշիմբաևը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման ընդամենը 10 տարի ժամկետով։ Նա մեղադրվում էր իր կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։

Չնայած առկա ապացույցներին և տեսագրությանը` Բիշիմբաևն իրեն մեղավոր չէր ճանաչում` նշելով, թե չի կարծել, թե իր ապտակները կհանգեցնեն կնոջ մահվանը։ Չնայած տեսագրության մեջ ակնհայտ երևում էր, որ բացի ապտակներից հարվածներ է հասցրել նաեւ Սուլտանատի գլխին ու դեմքին` ինչպես նաև ոտքերով հարվածել ընկած կնոջը: