Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում երկու տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել

Վարդենիսում երկու տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել
Իրավունք
15:23, 18 апрель 2024
Ապրիլի 11-ին Վարդենիս խոշորացված համայնքի 2 բնակիչ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թվականին ծնված մի աղջկա նկատմամբ: Iravaban.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորված են»,-նշեց նա։

Քննչական կոմիտեից նշում են, որ երեխայի լավագույն շահից ելնելով՝ այլ տվյալներ չեն կարող հրապարակվել։
Հայտնվում է նաև, որ մեղադրյալները խոստովանել են կատարվածը։