Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ
Իրավունք
12:30, 10 февраль 2021
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, այն խորհրդարանի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հայտնում է Lragir. am-ը։

«Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- ասաց Բադասյանը:

Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:

Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը: