Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Հովսեփյանի կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Աղվան Հովսեփյանի կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Իրավունք
12:27, 14 сентябрь 2021
Նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է սեպտեմբերի 8-ին։

ՔԿ նախկին նախագահը այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):