Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
Իրավունք
14:57, 14 сентябрь 2021
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: