Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանի գործը մտել է դատարան. նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար

Ռուբեն Վարդազարյանի գործը մտել է դատարան. նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար
Իրավունք
15:35, 15 сентябрь 2021
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը երեկ մտել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, արարքներ, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: