Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել․ Արարատ Միրզոյան, Iravaban.net

Այսօր՝ մարտի 2-ին, Ազգաին ժողովի հերթական քառօրյա նիստի ժամանակ պետք է քննարկվեր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը, հայտնում է Iravaban.net-ը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ հարցը ներկայացնողը չի ներկայացել ԱԺ, ինչը անհնար է դարձնում հարցի քննարկումը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: