Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը»․ մարտի 1-ի գործով դատախազ

«Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը»․ մարտի 1-ի գործով դատախազ
Իրավունք
14:28, 02 март 2021
Մարտի 1-ի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ փաստաբանների գործողությունները ուղղված են այս դատական նիստը ձգձգելուն։

«Նախորդ դատական նիստին դատարանին մեղադրում էին, թե ինչի՞ 20 րոպե ընդմիջեցիր եւ պարզեցիր, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այլ դատական նիստը հետաձգվել է եւ չի գալիս այս դատական նիստին, որովհետև դրսեւորում էր խուսափողական վարքագիծ ու պաշտպանական կողմին այս վարքագիծը վերագրում ենք ամբողջությամբ»,- ասաց նա։

«Սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը եւ թույլ չտա, որ նրանք իրենց դատավարական հնարավորությունները օգտագործԵն դատական նիստերը ձգձգելու նպատակով»,- հավելեց նա։
Դատախազի խոսքով՝ դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը տուժողների համար կարող է ուշացած լինել՝ իր բացասական հետեւանքներով։ 

Հիշեցնենք, որ դատական մարտի 1-ի գործով դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվեց՝ գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով։