Դիմել են դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու համար․ Ռուբեն Վարդազարյան

Իրավունք
Բարձրագույն դատական խորհդրում շատ առողջ, կառուցողական մթնոլորտ է, նոր անդամների վերաբերյալ որևէ խնդիր ԲԴԽ-ում չկա, այս մասին Վարդազարյանն ասաց այսօր՝ մարտի 2-ին, Ազգային ժողովի նիստին, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնելիս՝ ի պատասխան Թագուհի Թովմասյանի հարցին։
«Ե՛վ պարոն Ջհանգիրյանը, և՛ պարոն Խաչատուրյանը եկած օրվանից մասնակցում են մեր նիստերին, և եթե իրենց հարցնեք՝ իրենք էլ կհավաստեն, որ առողջ մթնոլորտից բացի կառուցողական մթնոլորտ է և բոլոր նիստերին վերջիններս մասնակցում են ու շատ ակտիվ մասնակցություն ունեն։ Վստահ եմ, որ մեր հետագա աշխատանքն արդյունավետ է լինելու»,-ասաց Վարդազարյանը։
Նա նաև նշեց, որ դատավորներից մեկը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, պարտավորեցման հայցով, որ ԲԴԽ նախագահը հայտարարություն տարածի՝ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լրանալու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։