Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճիշտ որոշում է. դատախազը՝ Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելը չթույլատրելու որոշման մասին

Ճիշտ որոշում է. դատախազը՝ Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելը չթույլատրելու որոշման մասին
Իրավունք
15:04, 28 сентябрь 2021
Արմեն Գևորգյանին երկրից մեկնելը չթույլատրելու մասին դատարանի որոշումը ճիշտ է։ Խափանման միջոցի տակ գտնվելը չի նշանակում, որ երբ անհրաժեշտություն լինի, կարող ես գնալ երկրից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Խափանման միջոցի իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ ընտրվի խափանման միջոց, բայց անձը երբ ցանկանա, որտեղ ուզենա գնա՞։ Դա խափանման միջոցի հետ որևէ կապ չունի, հետևաբար, դատարանի որոշումը համարում ենք ճիշտ»,- նշեց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է այդ կապակցությամբ Արմեն Գևորգյանի և պաշտպանի կողմից առարկություններ ներկայացնելու ցանկությանը, որը դատախազի խոսքով՝ «միջոցառում էր», ապա Բաղդասարյանը նշեց, թե դա դատական նիստը տապալելու ոչ թե քողարկված, այլ՝ բացահայտ միջոցներ են։ Ըստ Բաղդասարյանի՝ սրանք ուղղակի մանիպուլյատիվ, ֆիկտիվ միջոցներ են։

«Եթե ոմանք կարողանում են բոլորի աչքի առաջ այդ դատական նիստը տապալելուն ուղղված գործողություններ կատարել, հետո՝ այլ դեմքով ասել, որ նպատակ ունեն, որ այդ նիստերը կայանան, դա չի նշանակում, որ մենք այն մարդկանցից ենք, որոնք դրան հեշտ հավատում են»,-նշեց Բաղդասարյանը։

Նշենք, որ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար, սակայն դատավորը թույլ չի տվել Արմեն Գևորգյանին՝ մեկնել Ստրասբուրգ։