Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրոն Դավիթ»-ը մեղադրանքը չի ընդունում․ «Ամբողջությամբ նոր գործ է»․ փաստաբան

«Պատրոն Դավիթ»-ը մեղադրանքը չի ընդունում․ «Ամբողջությամբ նոր գործ է»․ փաստաբան
Իրավունք
14:19, 30 сентябрь 2021
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Հարությունյանը։ 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Դատարան մուտք գործելիս փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ կմիջնորդեն հետաձգել դատական նիստը, քանի որ նյութերին դեռևս չեն ծանոթացել։ Նյութերը տրամադրվել է պաշտպանության կողմին երեկ՝ ժամը 22.00-ի սահմաններում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար և նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։