Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց․Նա տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Pastinfo.am

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց․Նա տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Pastinfo.am
Իրավունք
19:59, 02 октябрь 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ստեփան Գալստյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Նշենք, որ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ստեփան Գալստյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մաիսն միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: