Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ բողոքը
Իրավունք
12:14, 04 октябрь 2021
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։