Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն միաձայն որոշել է դադարեցնել դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները. Գագիկ Ջհանգիրյան

ԲԴԽ-ն միաձայն որոշել է դադարեցնել դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները. Գագիկ Ջհանգիրյան
Իրավունք
16:01, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կարդաց ԲԴԽ որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:

«Հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 26-ի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության կանոնները խախտելու վերաբերյալ եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված անհամատեղելության պահանջները խախտելու հիմքով»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հավելեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: «Որոշումն ընդունվել է միաձայն»,- նշեց նա: