Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը Սոնա Աղեկյանին պարտավորեցրել է հերքել Հայկ Մարությանի մասին սուտ ու անհիմն տեղեկությունները

Դատարանը Սոնա Աղեկյանին պարտավորեցրել է հերքել Հայկ Մարությանի մասին սուտ ու անհիմն տեղեկությունները
Իրավունք
18:19, 05 октябрь 2021
Փաստաբան Գագիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 04.10.2021թ. վճռով քաղաքացի Սոննա Աղեկյանին պարտավորեցրել է  հրապարակայնորեն հերքել իմ վստահորդ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին արված սուտ, անհիմն եւ ոչ հավաստի տվյալները: 

Մասնավորապես, ըստ դատարանի վճռի, պատասխանող Աղեկյանը պարտավորվում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում հրապարակայնորեն հերքել 2019թ. օգոստոսի 09-ին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ «...քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին․․․, հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների, այսինքն՝ կոռուպցիայի հոտ գալու..., Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասելու և հենց պարոն քաղաքապետի՝ այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու ...» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի և տեղակայման առումով չզիջի 2019թ. օգոստոսի 09-ին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին։