Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի դեմ բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ դատարան

Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի դեմ բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ դատարան
Իրավունք
17:48, 07 октябрь 2021
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ երկուշաբթի բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, սակայն դեռ նիստի օր չի նշանակվել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը։ Ըստ այդմ, Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։ 

Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ ևս վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիք ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։