Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանների՝ քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ․ Գոռ Աբրահամյան

Ոստիկանների՝ քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
13:04, 14 октябрь 2021
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով: