Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ նախագահին ուղղված բավականին սուր հարցադրումներից հետո պատգամավորներից մի քանիսի հետ կապ են հաստատել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ․ Արթուր Հովհաննիսյան

ԲԴԽ նախագահին ուղղված բավականին սուր հարցադրումներից հետո պատգամավորներից մի քանիսի հետ կապ են հաստատել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ․ Արթուր Հովհաննիսյան
Իրավունք
14:29, 04 март 2021
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար դատավորների ընտրության փուլում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել առաջնային մանդատով օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ։

 ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդես գալով դատական իշխանության անունից, ի պատասխան պատգամավորների հիմնավոր և հանրությանը հուզող հարցերին տվել է ոչ բավարար, սուտ տեղեկություններ պարունակող պատասխաններ կամ առհասարակ խուսափել է պատասխանել հարցերին։

Ավելին, ԲԴԽ նախագահին ուղղված բավականին սուր հարցադրումներից հետո պատգամավորներից մի քանիսի հետ կապ են հաստատել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ և փորձել պաշտպանել իրենց սիրելի դատավորին։

Հաշվի առնելով վերը թվարկածս հանգամանքները, ինչպես նաև փաստը, որ ԲԴԽ նախագահը նոյեմբերի 15-ի հայտարարությամբ չարաշահել է իր լիազորությունները և մտել ընդդիմադիր քաղաքական տիրույթ՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և  ԲԴԽ նախագահի կողմից ներկայացված դատավորի թեկնածուներին։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ներկայացված դատավորների թեկնածուներին  «Իմ քայլը» խմբակցությունը խորը ակնածանքով է վերաբերում, և որոշումը պայմանավորված է բացառապես ԲԴԽ նախագահի անձով, որն անհամատեղելի է դատական իշխանության հետ։

Սա ազդակ է դատական իշխանության հայրենասեր, իրենց մասնագիտությունը և առաքելությունը հարգող դատավորներին, որ «Իմ քայլը» խմբակցությունը համառ պայքար է մղելու Հայաստանում արդարադատության հաստատման գործում, որտեղ կարևոր է նաև բարեխիղճ դատավորների աջակցությունը»։