Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1 գործը կարճելու դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել․ տեսանյութ

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր Մարտի 1-ի գործը կարճելու և Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու դեմ դատախազության և տուժողների բողոքների քննությունը։ 

Այսօրվա նիստի ժամանակ դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Նարինե Հովակիմյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմնավորելով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից դատավորը ներկայացվել է պարգևատրման, և քանի որ Ջհանգիրյանը կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, դա կարող է կաշկանդել   դատավորին։

Ինքնաբացարկի  միջնորդությունը մերժելուց հետո դատական նիստը հետաձգվեց՝ դատավարության որոշ մասնակիցների բացակայության պատճառով։ 

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին։