Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն քննում է Արարատ Միրզոյանի դեմ բռնություն կիրառողին կալանքից ազատած դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՈՒՂԻՂ

ԲԴԽ-ն քննում է Արարատ Միրզոյանի դեմ բռնություն կիրառողին կալանքից ազատած դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՈՒՂԻՂ
Իրավունք
15:14, 18 октябрь 2021
Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։

Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։