Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Մարաբյանի՝ վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգել

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Մարաբյանի՝ վարույթը կարճելու վերաբերյալ  միջնորդության լուծումը հետաձգել
Իրավունք
15:59, 18 октябрь 2021
ԲԴԽ-ում այսօր քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանինկարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է Գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Վարույթը վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշմանը։
Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է  և քննիչի միջնորդությունը՝ մերժել։
 
Սերգեյ Մարաբյանը միջնորդել էր, որպեսզի իր նկատմամբ վարույթը կարճվի, որից հետո ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
 
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ քննարկելով դատավոր Սերգեյ Մարաբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝խորհուրդը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ գործի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման ժամանակ։