Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով. ՔԿ

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով. ՔԿ
Իրավունք
12:04, 22 октябрь 2021
Առավոտյան լուր տարածվեց, որ կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ  Հայրապետյանը։

Քննչական կոմիտեից Civic.am-ին հայտնեցին, որ Հայրապետյանը չի կալանավորվել, այլ ձերբակալվել է Քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով, կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։

Ըստ hraparak.am-ի, խոսքը 2016 թվականին հարուցված քրեական գործի մասին է։ Ջանիբեկ Հայրապետյանը ինչ-որ կռվի մեջ է ընկել, որի շրջանակներում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն հարվածելու և նրա աչքը վնասելու համար։