Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից նախընտրական շրջանում բարեգործական ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու մասին տեղեկությունը

Դատախազությունն ուսումնասիրում է Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից նախընտրական շրջանում բարեգործական ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու մասին տեղեկությունը
Իրավունք
11:00, 30 октябрь 2021
Երեկ, ինչպես արդեն հայտնել էինք, Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ Կապան համայնքի գործող համայնքապետ և ավագանու ընտրություններում «Շանթ» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերությունը Երկաթուղայիններ փողոցի 4-րդ փակուղում իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ։ Եվ 055 10 համարանիշներով «Կամազ» մեքենան, որը պատկանում է Փարսյանի ընտանիքին, մասնակցում է ասֆալտապատման աշխատանքներին։

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին հայտնեց, որ տեղեկությունը ուսումնասիրության է վերցվել Դատախազության կողմից։