Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց
Իրավունք
16:52, 01 ноябрь 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան՝ Գոռ Միքայելյանը։

Միքայելյանը հայտնեց, որ Սուքիասյանը ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց եւ նշեց, որ գործի նախաքննությունն ավարվել է, բայց այլ տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում հնչել  էին կրակոցներ եւ ըստ ՔԿ-ի՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ծանոթ Ռոբերտ Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց հետ, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հանդիպել է Նարեկ Կարապետյանին և նրա քրոջ ամուսնուն: