Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց նոյեմբերի 11-ին․ ԲԴԽ․ Տեսանյութ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է․

«Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
Նիստի մեկնարկին Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին: Խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդից ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրեն նախորդ նիստերը՝ հասկանալու, թե արդյո՞ք կան Խորհրդի մյուս անդամներին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր:

Այսօրվա նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին»: