Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել
Իրավունք
22:31, 04 ноябрь 2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 3-ին առգրավվել է ապօրինի պահվող ինքնաձիգ. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովո փողոցի 57-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները նշված հասցե մեկնեցին։ Տնից հայտնաբերվեց «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` դատարկ փամփշտատուփով:

Ըստ 57-ամյա տղամարդու` ինքնաձիգը ձեռք էր բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հայտնաբերվածն առգրավվել է»- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: