Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը մնաց կալանքի տակ

Առուշ Առուշանյանը մնաց կալանքի տակ
Իրավունք
22:25, 05 ноябрь 2021
Քիչ առաջ, Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս նստավայրում ավարտվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօրվա դատական նիստը։

Դատարանը խափանման միջոցի հարց չքննարկեց՝ չնայած պաշտպանների միջնորդությանը, և Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ ցերեկը Դատարանը որոշել էր թույլատրել Առուշանյանի տեսակցությունները, սակայն մերժել էր Երևանի ՔԿՀ֊ից տեղափոխել Գորիսի ՔԿՀ։

Հաջորդ դատական նիստը կկայանա սույն թվականի նոյեմբերի 23֊ին։