Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին. ըստ պաշտպանական կողմի՝ նա մասնակցում է Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը

Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին. ըստ պաշտպանական կողմի՝ նա մասնակցում է Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը
Իրավունք
14:42, 09 ноябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց։ 

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը և այդ պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ 

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: