Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը կկալանավորվի

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը կկալանավորվի
Իրավունք
10:44, 10 ноябрь 2021
Քասախ համայնքի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայր Արա Մկրտչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք,որ Արա Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։