Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել․ փաստաբան

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Իրավունք
17:25, 12 ноябрь 2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։

«Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։