Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խախտումները չարձանագրելու համար անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող էր առաջարկել ու բերման ենթարկվել

Խախտումները չարձանագրելու համար անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող էր առաջարկել ու բերման ենթարկվել
Իրավունք
15:30, 13 ноябрь 2021
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։