Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Բադասյանն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ

Վահան Բադասյանն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ
Իրավունք
21:53, 10 февраль 2021
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատության մեջ է»,- գրել է Պապիկյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն Վահան Բադասյանին ձերբակալել էր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել․ ««Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, նաև զենքի միջոցով… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։