Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի խորհրդարանի փոխնախագահն այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Լիտվայի խորհրդարանի փոխնախագահն այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
Իրավունք
23:03, 19 ноябрь 2021
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսն այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Գառնիի տաճարը տպավորել է Լիտվայի պաշտոնյային՝ հնարավորություն տալով նրան ճանաչել Հայաստանի նաև պատմական ժառանգության կողմը։
 
Հուշարձանի տարածքում Մազուրոնիսին դիմավորել և ուեղեկցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը և արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանը։