Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար Մանուել Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե

Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար Մանուել Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե
Իրավունք
12:38, 21 ноябрь 2021
Քաղաքացի Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին վիրավորանք հասցնելու համար քրեական գործ է հարուցվել, և ինքը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Մանուկյանն այդ մասին գրավոր ծանուցում է ստացել, որի լուսանկարը հրապարակել է գրառմանը կից:


Վերջինս հրավիրվել է ՔԿ՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու համար մի քանի հոդվածներով սահմանված կարգի համաձայն՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությանն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքերի առթիվ: