Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը
Իրավունք
22:49, 22 ноябрь 2021
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2013-ին որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: