Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավանի ոստիկանները բացահայտել են բնակարանից դյուրակիր համակարգչի գողությունը. 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ավանի ոստիկանները բացահայտել են բնակարանից դյուրակիր համակարգչի գողությունը. 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Իրավունք
20:59, 23 ноябрь 2021
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ոստիկանները բացահայտել են բնակարանից դյուրակիր համակարգչի գողությունը, որը կատարել էր 17-ամյա մի երիտասարդ. նա ձերբակալվել է. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ, ուսումնասիրեցին դեպքի վայրը: Տանտիրուհին երեք ժամով տնից բացակայել էր: Ժամը 15-ից 18-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, բնակարանից դյուրակիր համակարգիչ էին գողացել:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունն արել է Ռուբինյանց փողոցի 17-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 19-ին նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ համակարգիչը հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: