Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանն, ըստ պաշտպանի, բուժվում է հոսպիտալում․ Քոչարյանի գործով դատն այսօր հետաձգվեց այդ պատճառով

Սեյրան Օհանյանն, ըստ պաշտպանի, բուժվում է հոսպիտալում․ Քոչարյանի գործով դատն այսօր հետաձգվեց այդ պատճառով
Իրավունք
13:51, 09 март 2021
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նիստին ներկա չէ ամբաստանյալ Սեյրան Օհանյանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը նշեց, որ Օհանյանը մարտի 7-ին  տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և ներկա պահին էլ գտնվում է բուժման մեջ։ Նրա խոսքով՝բուժման գործընթացը երկար չի տևի:

Դատավոր Դանիբեկյանի հարցին՝ որքան կտևի Օհանյանի բուժումը, պաշտպանը խնդրեց 5 րոպե ընդմիջում և ՝ Սեյրան Օհանյանի հետ քննարկելուց հետո, պատասխանեց, որ այս պահին չեն կարող հստակ ժամանակահատված նշել, սակայն հենց Օհանյանը հիվանդանոցից դուրս գրվի, դրա մասին նախապետս կզգուշացնեն դատարանին։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 16-ին։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին էլ աբաստանյալ Արմեն Գևորգյանի առողջական խնդիրներով պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել։