Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես մեղադրանքը չեմ ընդունում, իմ խոսքերը համարում եմ արդիական. Վազգեն Մանուկյանը՝ դատավորին

Ես մեղադրանքը չեմ ընդունում, իմ խոսքերը համարում եմ արդիական. Վազգեն Մանուկյանը՝ դատավորին
Իրավունք
15:56, 26 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի  նախագահությամբ, ընթացավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը:

Վազգեն Մանուկյանը, լսելով մեղադրական եզրակացությունն ու դատախազի կողմից մեջբերվող իր ելույթները, ասաց, որ նպատակահարմար չի համարում մեկնաբանել իր խոսքերը՝ հաշվի առնելով, որ դատարանում կան իրավաբաններ. «Թող իրար հետ վիճեն, տեսնեմ՝ ոնց են ապացուցում, որ իմ հայտարարությունները քրեականորեն պատժելի են: Ես մեղադրանքը չեմ ընդունում, համարում եմ այդ ամեն ինչը արդիական և իմ ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, բայց իրավական գնահատականը պետք է տան իրավաբանները»,- նշեց նա: 

Հիշեցնենք, որ պատերազմից հետո մի շարք ընդդիմադիրների կողմից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը մեղադրվում է 2021թ. փետրվարին հրապարակային եղանակով իշխանությունը զավթելու և բռնության կոչեր անելու համար: