Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանը խիստ նկատողություն ստացավ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար

Դատավոր Զարուհի Նախշքարյանը խիստ նկատողություն ստացավ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար
Իրավունք
15:52, 29 ноябрь 2021
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նշենք, որ այս գործը վերաբերում էր ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելուն։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը ԲԴԽ-ն բավարարեց և Նախշքարյանին հայտարարեց խիստ նկատողություն։ Միջնորդությանը դեմ են քվեարկել ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը, բացի դա Մեսրոպ Մակյանը և Անի Մխիթարյանն ունեն հատուկ կարծիք,  մեկը՝ պատճառաբանականի մասով, մյուսը՝ եզրափակիչ։