Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգտատերի պնդմամբ՝ «Գեներալները սպանել են զինվորներին». ԱՀ ԱԱԾ-ն կզբաղվի սկանդալային հայտարարությամբ

Օգտատերի պնդմամբ՝ «Գեներալները սպանել են զինվորներին». ԱՀ ԱԱԾ-ն կզբաղվի սկանդալային հայտարարությամբ
Իրավունք
14:33, 01 декабрь 2021
Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի դատախազությունը:

«Նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, ուստի այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար»,- ասված է հայտարարությունում: