Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթի քննությունը հետաձգվեց. դատավոր Նախշքարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթի քննությունը հետաձգվեց. դատավոր Նախշքարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Իրավունք
17:42, 02 декабрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը ԲԴԽ-ում հետաձգվեց։

ԲԴԽ նիստին չէր ներկայացել դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ նախապես դիմում ներկայացնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, առկա են ախտանշաններ։ Բացի այդ՝ իր ներկայացուցիչներից Սիրանուշ Սահակյանը գտնվում է արտերկրում, ուստի խնդրում է դատական նիստը հետաձգել՝ առնվազն մինչև դեկտեմբերի 7-ը։

Մինչ Խորհուրդը կհետաձգեր նիստը, ԲԴԽ անդամներից Անի Մխիթարյանը հայտնեց, որ ունի ինքնաբացարկի միջնորդություն, որը կներկայացնի հաջորդ նիստին։

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էր նաև Ստյոպա Սաֆարյանը, որի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթը։

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 15։10-ին։