Քաղաքացիակենտրոն
լրատվություն

51-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով

51-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
Իրավունք
14:55, 04 декабрь 2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 6-րդ բաժանմունքի և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 51-ամյա Անահիտ Ն.-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: